ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էլմար Մամեդյարով. Պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել

Էլմար Մամեդյարով. Պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել
18.10.2019 | 00:02

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը iz.ru-ին հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որը տեղի է ունեցել Նյու Յորքում:

«Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթաժողովին մենք, իհարկե, կարճ խոսել ենք հակամարտության մասին, և բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները խոչընդոտ են բոլոր ճյուղերի համար՝ այդ թվում տնտեսական, հումանիտար և այլն: Եվ գագաթաժողովի բոլոր 10 երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ պետք է շուտափույթ լուծում գտնել այս հակամարտությանը: Բայց պետք է նաև խոստովանել, որ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների հիմնական մասը կատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ոչ թե ԱՊՀ-ի»,-նշել է Մամեդյարովը: «Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք քաղաքական լուծում այս խնդրին, իհարկե, պետք է սկսել նրանից, ինչը կոչվում է «առարկայական բանակցություններ»»,- հավելել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ բանակցությունները պետք է լինեն բովանդակային, անընդհատ կատարելագործվող: «Մենք մշտապես ասում ենք մեր համանախագահներին՝ մենք ոչ մի տեղ չենք կորչի, պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին»,- ասել է նա:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ